AM
1 Մարտ 2011 - 09:41 AMT

Ծաղկաձորում ավարտվեց Red Bull King of Bob սահնակներով մրցույթը

Ծաղկաձորում, առաջին անգամ կայացավ Red Bull King of Bob սահնակներով մրցույթը: Ձմեռային այս էքստրեմալ և միաժամանակ զվարճալի մրցույթում իրենց ուժերը փորձեցին 64 մասնակիցներ:

Ամենաարագն ու համարձակը 21-ամյա Էդուարդ Անտոնյանն էր, որն էլ դարձավ առաջին մրցանակակիրը: Երկրորդը վերջնարկին հասավ ՄհերԿուլողլյանը, իսկ երրորդը` Կարեն Միրզոյանը:

Red Bull King of Bob սահնակներով մրցումներն առաջին անգամ անցակացվել են 2001 թվականին Ավստրիայում: Ապա մրցույթն անցկացվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆինլանդիան, Չեխիան, Իտալիան, Սլովակիան, Ռուսաստանը, Վրաստանը և Ղազախստանը: