AM
1 Մարտ 2011 - 09:46 AMT

Դավիթ Նալբանդյանը սկսել է մարզումներն Արգենտինայի հավաքականի կազմում

Թենիսի Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսում սկսել է մարզումները` պատրաստվելով Ռումինիայի հավաքականի դեմ Դևիսի գավաթի խաղին: Խաղերը տեղի են ունենալու մարտի 4-6-ը Բուենոս Այրեսում:

Փետրվարի 28-ին հավաքականին է միացել Դավիթ Նալբանդյանը, որն առողջական խնդիրներ ուներ: Ինչպես հաղորդում է Նալբանդյանի երկրպագուների կայքը, թենիսիստներն օրական անցկացնելու են երկու մարզում:

Առաջին օրը Խուան Իգնասիո Չելան մարզվել է Խուան Մոնակոյի հետ, Էդուարդո Շվանկը` Նալբանդյանի: Նրանք անցկացրել են նաև զուգախաղեր:

Արգենտինայի և Ռումինիայի հավաքականները Դևիսի գավաթի խաղարկությունում հանդիպել են միայն 1981-ին, և հաղթել են արգենտինացիները: