AM
2 Մարտ 2011 - 07:13 AMT

Էլինա Դանիելյանը 6.5 միավորով գլխավորում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլի մրցաշարային աղյուսակը

Շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլի 7-րդ տուրում հաղթանակներ են տարել համապատասխանաբար Սյույ Յույխուայի (Չինաստան) և Չժու Չենի (Քաթար) նկատմամբ:

Այդ հաղթանակներից հետո Դանիելյանն իր հաշվին ունի 6.5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում է Մարի Սեբագը (Ֆրանսիա), որն ունի 5 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է Համպի Քոներուն (Հնդկաստան) 4.5 միավորով:

Լիլիթ Մկրտչյանը 3 միավորով բարձրացել է 7-րդ հորիզոնական:

8-րդ տուրում Մկրտչյանը հանդիպելու է Նանա Ձագնիձեի հետ (Վրաստան), իսկ Դանիելյանը` Համպի Քոներուի հետ:

Մրցաշարն ավարտվելու է մարտի 5-ին, հաղթողը ստանալու է 6500 եվրո, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո: