Հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը հաջող կերպով հանդես է գալիս իրանական Մաշհադ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
Նա մրցաշարում 9 շախմատիստների հետ հավաքել է 4.5 միավոր և լրացուցիչ արդյունքներով զբաղեցնում է 9-րդ տեղը: Առաջին տեղում Սերգեյ Տիվյակովն է (Հոլանդիա) կրկին 4.5 միավորով:
6-րդ տուրում հայ շախմատիստը խաղալու է Ռուստամ Քասիմջանովի (Ուզբեկստան) դեմ, որը մասնակիցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի, բայց 4 միավորով 25-րդ տեղում է:
Մրցաշարն ավարտվելու է մարտի 7-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար դոլար, հաղթողը ստանալու է 10 հազար դոլար:






