Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Քոթանջյանը ապրիլի 9-19 կմասնակցեն բաց մրցաշարին Դուբայում (ԱՄԷ):
Մրցաշարին կմասնակցեն 146 շախմատիստներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Քաթարից, Իրանից, Հնդկաստանից, Սինգապուրից, Մալայզիայից, Չինաստանից, Բանգլադեշից, Անգլիայից, Եգիպտոսից և Ադրբեջանից:
Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է $45 հազար:






