AM
3 Մարտ 2011 - 06:52 AMT

Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում

ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը կրել է առաջին պարտությունը: Նա սև խաղաքարերով 42-րդ քայլում զիջել է Համպի Քոներուին (Հնդկաստան): Բայց դա չի խանգարել Դանիելյանին մնալ մրցաշարի առաջատար: Իր հաշվին նա ունի 6.5 միավոր` առաջ անցնելով Քոներուից մեկ միավորով: 5.5 միավոր ունի նաև Մարի Սեբագը (Ֆրանսիա), որը երրորդ տեղում է :

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը զիջել է Նանա Ձագնիձեին (Վրաստան) և 3 միավորով նահաջել 8-րդ հորիզոնական:

9-րդ տուրում Դանիելյանը խաղալու է Մարթա Ֆիերոյի (Էկվադոր), իսկ Մկրտչյանը` Չժու Չենի (Քաթար) դեմ:

Մրցաշարն ավարտվելու է մարտի 5-ին: