AM
3 Մարտ 2011 - 07:09 AMT

Տիգրան Քոթանջյանը Մաշհադում շախմատի առաջնության 7-րդ տուրում իր ուժերը կչափի ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ

Հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Մաշհադում ընթացող շախմատի միջազգային առաջնության 6-րդ տուրում կիսեց միավորն ուզբեկ շախմատիստ Ռուստամ Կասիմջանովի հետ:

Ոչ ոքիից հետո հայ շախմատիստը 5 միավոր է հավաքել և մրցաշարային աղյուսակում իջել է 15-րդ տեղը: 5,5 միավորով առաջնության առաջատարն է Սերգեյ Տիվյակովը (Հոլանդիա):

7-րդ տուրում Քոթանջյանն իր ուժերը կչափի ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ, որը նույնպես 5 միավոր ունի և 12-րդ տեղում է:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $40 հազար: Հաղթողը $10 հազար կստանա: