AM
7 Մարտ 2011 - 07:11 AMT

Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում զբաղեցրել է հինգերորդ տեղը

Դոհայում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլը, որին մասնակցեցին 12 ուժեղագույն շախմատիստուհիներ:

Էլինա Դանիելյանը, որը մինչև 10-րդ տուրը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, 11-րդ տուրում ոչ ոքի խաղաց Անտուանետտա Ստեֆանովայի հետ՝ վաստակելով 8 միավոր: Նույնքան միավոր է հավաքել նաև Համփու Քոնեյրուն (Հնդկաստան), սակայն ըստ լրացուցիչ միավորների դարձավ մրցաշարի հաղթողը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով ավարտեց իր ելույթը 9-րդ հորիզոնականում:

2010-11թ. Գրան պրիում Դանիելյանը զբաղեցրեց 5-րդ, իսկ Մկրտչյանը՝ 11-րդ տեղը: Քոնեյրուն, գրավելով երկրորդ տեղը, իրավունք ստացավ խաղալ Հոու Իֆանի հետ (Չինաստան), որը վաստակել է առավելագուն միավորները: