Մարտի 18-ին Նյոնում UEFA-ի կենտրոնակայանում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի 1/4 և ½ եզրափակիչների վիճակահանությունը: Այն անցկացնելու են UEFA գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն և եզրափակիչ խաղի դեսպան Հարի Լինեկերը: Եվրոպայի լիգայի ուժեղագույն 8 թիմերի վիաճակահանությունը ղեկավարելու է դուբլինյան եզրափակչի դեսպան Ռոննի Ուիլանը, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը:
UEFA-ի Չեմպիոնների լիգայի 8 ուժեղագույն ակումբները վիճակահանության գործընթացում բաժանվելու են զույգերի: Քառորդ եզրափակչի առաջին խաղերը նախատեսված են ապրիլի 5-ին և 6-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 12-ին և 13-ին: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի խաղերը կայանալու են ապրիլի 7-ին և 14-ին, կիսաեզրափակիչ խաղերը` ապրիլի 28-ին և մայիսի 5-ին, իսկ եզրափակիչ խաղը մայիսի 18-ին ընդունելու է «Դուբլին Արենան»:
Մարտի 8-ին «Շախտյորը» և «Ռոման» արդեն նվաճել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգրեր, երկու ուղեգրերի տերերը որոշվելու են մարտի 9-ին «Շալկե-04»-«Վալենսիա» և «Տոտենհեմ»- «Միլան» հանդիպումներում: Քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցների անունները հայտնի կդառնան մարտի 16-ին:






