Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը և Հակոբ Առաքելյանը հավաքականի մարզիչներ Ադրիան Կրոիտուրուի և Արթուր Գևորգյանի ղեկավարությամբ մարտի 10-ին մեկնեցին Չեխիա մասնակցելու մարտի 10-19-ը Նիմբուրգում կազմակերպվող միջազգային օլիմպիական հավաքին: Հավաքին մասնակցելու են Եվրոպայի ուժեղագույն բոլոր ձյուդոիստները, նրանք օրական անցկացնելու են 20-30 մրցակցական գոտեմարտեր, հաղորդում է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:






