Այս գործիքը թույլ է տալիս արգելափակել անցանկալի դոմենները։ Google-ի պաշտոնական բլոգը գրում է. «Օգտագործողը կարող է չհավանել որոնման արդյունքում հայտնվող որոշ կայքեր, քանի որ դրանք անորակ են կամ պոռնոգրաֆիկ բովանդակություն են պարունակում»։
Մեկ անգամ սեղմելով «արգելափակել օրինակ.ամ արդյունքը» օգտագործողն իր ջմեյլին կստանա արգելափակումը հաստատող նամակ, ինչը նշանակում է արգելափակումը հաստատելու համար պետք է մուտք գործած լինել Google հաշիվ (Google account)։ Արգելափակված կայքերը կարելի է ապաարգելափակել այցելելով որոնման պարամետրեր կամ սեղմել « Կարգավորել արգելափակված կայքերը»։
Google-ի այս նոր գործիքը գործարկվում է այսօր և վաղը google.com-ի անգլերեն տարբերակի համար Chrome 9+, IE8+ and Firefox 3.5+-ից օգտվողների համար։ Նոր լեզուներով և այլ բրաուզերների համար այն կաշխատի շուտով։






