«Ամբեր» քսաներորդ հոբելյանական առաջնությունը վերջին անգամ տեղի կունենա Մոնակոյում մարտի 11-ից 25-ը: 12 ուժեղագույն գրոսմայստերներ շրջանային համակարգով մեկական կույր և արագ շախմատ կխաղան:
Առաջին տուրը տեղի կունենա մարտի 12-ին` երևանյան ժամանակով 17:30-ին: Առաջանությունում Հայաստանը կներկայացնի Լևոն Արոնյանը իր վարկանիշով` 2808 միավոր, 3-րդ տեղն է զբաղեցնում` զիջելով միայն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենին (Նորվեգիա):
Մրցաշարին մասնակցում են նաև Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Խիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վուգար Գաշիմովը (Ադրբեջան) և Անիշ Գիրին (Նիդեռլանդներ):
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 227 հազար եվրո: Մարտի 16-ն ու 21-ը հանգստյան օրեր են հայտարարված:






