AM
12 Մարտ 2011 - 07:20 AMT

Լևոն Փաչաջյանի «Սանատ Նավթ» ակումբը հաղթել է «Սթիլ Ազին»

Իրանի առաջնությունում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Փաչաջյանի «Սանատ Նավթ» ակումբը 2:0 հաշվով հաղթել է «Սթիլ Ազին»: Չնայած նրան, որ «Սանատ Նավթը» մնաց 10 խաղացողով, նա կարողացավ լավ պաշտպանվել ու արդյունքում խաղն ավարտեց իր օգտին:

Փաչաջյանը մասնակցել է ողջ խաղին, և, նրա խոսքերով, անց է կացրել ակումբում իր ամենահաջող խաղերից մեկը:

Հաղթանակից հետո ակումբը 35 միավորով 8-րդ տեղում է: