AM
14 Մարտ 2011 - 07:05 AMT

Լևոն Արոնյանը «Ամբեր» մրցաշարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին տուրում հաղթանակ է տարել Անիշ Գիրիի (Նիդերլանդներ) նկատմամբ:

Արագ շախմատի երկրորդ տուրում Արոնյան-Հիկարու Նակամուրա (Ճապոնիա) պարտիան ավարտվել է ոչ ոքի: Իսկ այդ շախմատիստների կույր շախմատի պարտիան ավարտվել է Արոնյանի օգտին:

Երկու տուրերից հետո հայ գրոսմայստերը 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, նույնքան միավորներ ունեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):