AM
14 Մարտ 2011 - 14:13 AMT

Մարտի 15-ին Լոնդոնում «օլիմպիական ժամացույցը» կսկսի Օլիմպիադայի մեկնարկի հետադարձ հաշվարկը

Լոնդոնում 2012թ. ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարտի 14-ին Թրաֆալգար հրապարակում կկանգնեցնեն Օլիմպիադայի մեկնարկի հետադարձ հաշվարկի խոշոր ժամացույցը, հաղորդում է vesti.ru-ն:

Պողպատե կմախքով և բետոնե հիմքով 6,5 մետր բարձրությամբ ժամացույցը, որը մի քանի տոննա է կշռում, կառուցվել է Օլիմպիական խաղերի լոնդոնյան կազմակերպչական կոմիտեի պատվերով: Ժամացույցը կկատարի նաև Պարաօլիմպիական խաղերի մեկնարկի հետադարձ հաշվարկը:

Ժամացույցը հետադարձ հաշվարկը կսկսի մարտի 15-ին, երբ ամառային Օլիմպիադայի մեկնարկին ուղիղ 500 օր կմնա: