AM
4 April 2001 - 15:36 AMT

ԱՄՆ-Ի ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ ՉԵՆ ԿՐՈՒՄ

04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բազմաթիվ շահեր ունի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում:
Միաժամանակ, հանդես գալով Վաշինգթոնում կայացած հատուկ ճեպազրույցում, դիվանագետը հայտարարել է, որ էնեգետիկ շահերը առաջին տեղում չեն:
ԱՄՆ-ի առաջնային հետաքրքրությունները տարածաշրջանում, նրա խոսքերով, ռազմական, քաղաքական եւ մարդասիրական բնույթ են կրում:
«Տարածաշրջանում, ուր գտնվում են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, պատերազմի հեռանկարը ոչ մեկին չի կարող ոգեւորել: Ռուսաստանը հակամարտող կողմերից մեկի դաշնակիցն է, Թուրքիան` մյուսինը, իսկ ադրբեջանցիների զգալի մասը Իրանում է բնակվում»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: