AM
4 April 2001 - 15:35 AMT

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԴԵՊՔՈՒՄ, ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԵՐՍԿՍԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆլորիդայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում նշանակալի առաջընթացի դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են նոր խորհրդատվություններ սկսել միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ` տարածաշրջանի տնտեսական վերականգման հատուկ առաքելության ստեղծման վերաբերյալ:
Ինչպես հայտնի է դարձել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին դիվանագիտական աղբյուրներից, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը` Վաշինգթոնում կայացած հատուկ ճեպազրույցում:
Դիվանագետը հիշեցրել է, որ 2000 թ-ի մայիսին, միջնորդների նախաձեռնությամբ Ժնեւում կայացել էր միջազգային ֆինանսական ինստիտուտների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարվել էին նման առաքելության ստեղծման հնարավորությունները: