AM
20 May 2003 - 15:34 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԴԱՇՏ

Հայաստանը Ռուսաստանում դիտվում է որպես ներդրումների համար հեռանկարային դաշտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, Երեւանում անցնող հայ-ռուսաստանյան համաժողովում այսօր հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով` համաժողովի անցկացումը չափազանց կարեւոր է Հայասատանի համար, եւ անհրաժեշտ է, որպեսզի դա շարունակական լինի: «Հայաստան կատարած ներկայիս այցի ընթացքում սկիզբ կդրվի երկրում մոտավորապես 10 փոքր ձեռնարկությունների ձեւավորմանը, մասնավորապես, գիտության եւ գյուղատնտեսության բնագավառում»,- տեղեկացրել է Ա. Աբրահամյանը: