AM
15 Մարտ 2011 - 12:41 AMT

«Յունիբանկը» հեռախոսազանգի միջոցով բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորություն է ընձեռում

«Յունիբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին ընձեռում է բանկային սպասարկման հնարավորություն հեռակա կարգով` հեռախոսակապի միջոցով: Հաճախորդները կարող են զանգահարել բանկի հեռախոսակապի կենտրոն և ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունն իրենց բանկային հաշվի վերաբերյալ: Հեռախոսակապի կենտրոնի միջոցով կարել է ներկայացնել նաև վարկային հայտ:

Այս ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է այցելի «Յունիբանկ»-ի 34 մասնաճյուղերից որևէ մեկը, ստորագրի համապատասխան պայմանգիրը և ստանա հաճախորդի գաղտնաբառը: «Բանկն ապահովում է տրամադրվող տեղեկատվության պաշտպանվածությունն ու գաղտնիությունը»,- ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

2010թ.-ին «Յունիբանկ»-ի հեռախոսակապի կենտրոնի տեխնիկական վերազինումը թույլ տվեց էականորեն բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ընդլայնել կենտրոնի աշխատակիցների գործառնական պարտականությունները` ապահովելով հաճախորդների առավել բարդ հարցումների սպասարկումը: