Մարտի 29-ից ապրիլի 3-ը Դորտմունդում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով. Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի արծաթե ու բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյան (55ք/կ), Վահան Ջուհարյան (60ք/կ), Սասուն Ղամբարյան (66ք/կ), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյան (74ք/կ), Արթուր Շահինյան (84ք/կ), Արթուր Ալեքսանյան (96ք/կ), Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեև (120ք/կ):






