Մարտի 18-ին Նյոնում` UEFA-ի կենտրոնական գրասենյակում, կայացավ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆի ամփոփիչ փուլերի վիճակահանությունը:
Քառորդ եզրափակիչներում կկայանան «Ռեալ» – «Տոտենհեմ», «Շալկե-04» – «Ինտեր», «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» հանդիպումները: Դոնեցկի «Շախտյորը», որում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կխաղա «Բարսելոնայի» հետ:
Առաջին քառորդ եզրափակիչ հանդիպումները նախատեսված են ապրիլի 5-ին և 6-ին, իսկ պատասխան հանդիպումները` ամսի 12-ին և 13-ին:






