Անթալիայում ավարտվեց Եվրոպայի ձյուդոյի պատանիների գավաթի առաջին օրը: Հաջող ելույթ ունեցավ 50 կգ քաշային կարգում հանդես եկող հրազդանցի Վահագն Հովսեփյանը, որը 4 գոտեմարտ անընդմեջ հաղթելուց հետո դուրս եկավ եզրափակիչ և մաքուր հաղթանակ տոնեց ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Նույն քաշային կարգում երկու 3-րդ մրցանակակիրները նույնպես ադրբեջանցիներ էին:
Աղջիկներից Քնարիկ Ստամբուլցյանը գրավեց 5-րդ մրցանակային տեղը:
Վաղը գոտեմարտելու են 66, 73, 81, 90 և +90 կգ քաշային կարգի ձյուդոիստները, հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:






