Մարտի 21-ին ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիան) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պահպանել է իր նախկին տեղը վարկանիշում: Նա 1630 միավորով շարունակում է զբաղեցնել 19-րդ տեղը:
Դավիթ Նալբանդյանը մարտի 11-ին տարել է աճուկային ճողվածքի վիրահատություն, որի պատճառով բաց է թողել մի քանի մրցաշար: Թենիսիստի բժշկի խոսքերով, եթե նա ժամանակին ապաքինվի, ապա կորտ կվերադառնա մայիսի 1-ին և հանդես կգա Մադրիդի Մաստերսում, որից հետո ելույթ կունենա Հռոմում:






