AM
22 Մարտ 2011 - 07:10 AMT

Ութ հայ շախմատիստներ կմրցեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Մարտի 21-ին Էքս-լե Բենում (Ֆրանսիա) մեկնարկեց Եվրոպայի շախմատի 12-րդ անհատական առաջնությունը: Առաջին տուրը տեղի կունենա մարտի 22-ին, իսկ վերջին` 11-րդ տուրը` ապրիլի 2-ին: Պարտիաները կընթանան շվեյցարական համակարգով:

Առաջնությանը կմասնակցեն 407 շախմատիստներ: Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը և Հրանտ Մելքումյանը:

Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 113 700 եվրո, չեմպիոնը կստանա 20 000, երկրորդ մրցանակակիրը` 15 000, բրոնզե մեդալակիրը` 11 000 եվրո: 23 լավագույն մասնակիցներն իրավունք կստանան մասնակցելու Աշխարհի գավաթին: