AM
19 May 2003 - 19:07 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՇՏԱՑՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Մոտ ժամանակներս քննության կենթարկվի ԱՊՀ երկրների ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի քաղաքացիության ստացումը հեշտացնելու անհրաժեշտության հարցը: Այդ մասին, ռուսական աղբյուրների համաձայն, հայտարարել է ՌԴ ազգային քաղաքականության հարցերի նախարար Վլադիմիր Զորինը: Նրա խոսքերով, քաղաքացիություն ստանալիս խնդիրը կայանում է ոչ այնքան չգործող օրենքների, որքան համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների պրակտիկ գործունեության մեջ: Այդ առնչությամբ էմիգրացիոն քաղաքականության կառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում կքննարկվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս երկրի Դաշնային ժողովին հղած ուղերձում հնչած հրահանգների կատարման կոնկրետ միջոցները: