Մարտի 26-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլի խաղից առաջ կստուգվի Ռուսաստանի հավաքականի երկրպագուների սթափությունը: Ստուգման ենթարկվածների օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման դեպքում, նրանց մուտք մարզադաշտ կարգելվի, կանցնեն միայն սթափ երկրպագուները:
Հայաստանի ոստիկանությունը ստիպված է նման միջոցների դիմել արդեն տեղի ունեցած մի քանի միջադեպերի պատճառով, երբ արտերկրից ժամանած երկրպագուները ոչ սթափ վիճակում են եղել օդանավակայանում և Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում:






