Մոսկվան իրավունք է ստացել կազմակերպելու 2011 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը պետք է տեղի ունենար Ճապոնիայում:
Ռուսաստանի չմուշկներով գեղասահքի ֆեդերացիան մարտի 22-ին ԱԱ-2011-ն անցկացնելու պաշտոնական հայտ է ներկայացրել Չմշկասահորդների միջազգային միություն, հաղորդում է bbc.co.uk-ը:
Առաջնությանը հավակնում էին նաև Կանադան, Ֆինլանդիան, ԱՄՆ-ն, Ավստրիան և Խորվաթիան: Միջազգային առաջնությունը Ռուսաստանի մայրաքաղաքում կկայանա ապրիլի 25-ից մայիսի 1-ը:






