AM
25 Մարտ 2011 - 07:07 AMT

Ռուսաստանի հավաքականի ժամանակացույցում Հայաստանի հետ խաղից առաջ տեղի են ունեցել փոփոխություններ

Տեղի են ունեցել փոփոխություններ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի ժամանակացույցում: Ռուսական պատվիրակությունը Երևան է ժամանելու մարտի 25-ին ժամը 13:30-ին:

Գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի մամլո ասուլիսը կայանալու է ժամը 17:10-ին, իսկ հավաքականի մարզումը` Երևանի ժամանակով 17:30-ին և փակ է լինելու, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Հայաստան-Ռուսաստան խաղը կայանալու է մարտի 26-ին Երևանում 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: B խմբում Ռուսաստանի հավաքականն ունի 9 միավոր և զբաղեցնում է 1-ին տեղը, իսկ Հայաստանի հավաքականը 7 միավորով երրորդ տեղում է: