Այսօր երեկոյան Երեւան կժամանի ավելի քան 80 մարդուց բաղկացած ռուսական պատվիրակությունը` ռուս-հայկական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՌԴ գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի գլխավորությամբ: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը կմասնակցի վաղը բացվող հայ-ռուսական ներդրումային համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՌԴ նախարարությունների եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակներում կկայանա Իլյա Կլեբանովի հանդիպումը հանձնաժողովի հայ համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման հարցերն էներգետիկ ոլորտում, արդյունաբերության եւ այլ բնագավառներում: