Ֆրանսիական Էքս լը Բենում շարունակվում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը:
Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից սպիտակներով հաղթանակ տարավ միայն Գաբրիել Սարգսյանը:
Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը միավորները կիսել են մրցակիցների հետ:
Մյուս երեք գրոսմայստերները՝ Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը առաջին պարտություններն են կրել առաջնությունում:
Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վոլոդյա Պոտկինը (ՌԴ), որին էլ պարտվեց Տեր-Սահակյանը: Պոտկինը 4 միավոր ունի, 3-ական միավոր ունեն հայ գրոսմայստերներ Տեր-Սահակյանը, Մելքումյանը, Սարգսյանն ու Անդրիասյանը:






