AM
28 Մարտ 2011 - 06:16 AMT

Սյուզի Կենտիկյանը հաղթանակ տարավ մեքսիկուհի Անա Արացոլայի նկատմամբ

WIBF, WBO և WBA վարկածներով թեթևագույն քաշում աշխարհի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) հաղթանակ է տարել մեքսիկացի բռնցքամարտիկ Անա Արացոլայի նկատմամբ:

Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին 99:90, 98:92, 97:92 հաշվով:

Մարտում խաղարկվում էր WIBF վարկածով գոտին:

«Ես շատ էի ցանկանում 8-ամսյա ընդմիջումից հետո անցկացնել այդ մարտը: Նա շատ համառ մրցակից էր: Բայց ես նրանց վերաբերվեվի ամենայն լրջությամբ»,- Կենտիկյանի խոսքերը հաղորդում է sportbox.ru-ն: