AM
29 Մարտ 2011 - 06:11 AMT

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 7 շախմատիստուհիներ

Թբիլիսիում մայիսի 6-19-ը տեղի է ունենալու Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Հայաստանը առաջնությունում ներկայացնելու են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, Աննա Հայրապետյանը, Լիա Մարտիրոսյանը և Անահիտ Խառատյանը, հաղորդում է armchess.am-ը:

Առաջնությանը մասնակցելու են 44 երկրների 200 ներկայացուցիչներ: