AM
31 Մարտ 2011 - 08:07 AMT

Անդրե Ուորդը գտնում է, որ Արթուր Աբրահամին հաղթելը դյուրին կլինի

«Ես միշտ մարտական պատրաստվածության մեջ եմ և չեմ պատրաստվում լսել այն խոսակցությունները, թե Աբրահամն արդեն այն չէ, ինչ նախկինում: Ես գիտեմ, որ Արթուրն ու նրա թիմը շատ լավ են պատրաստվում: Սակայն, ես պատրաստ եմ պաշտպանել իմ տիտղոսը»,-ասել է Անդրե Ուորդը Super Six մրցաշարի շրջանակներում Աբրահամի հետ կիսաեզրափակիչ մենամարտի մասին, որը տեղի կունենա մայիսի 14-ին Կարսոնում (ԱՄՆ):

Ամերիկացի բռնցքամարտիկը գտնում է, որ նա երկու մեծ մենամարտ ունի, միջին քաշային կարգում աշխարհի լավագույն բռնցքամարտիկը դառնալուց առաջ: «Ես մտադիր եմ հաղթել այդ մենամարտերում: Դա հեշտ է: Իմ գլխավոր խնդիրը կլինի ստիպել Աբրահամին ունենալ այն նույն զգացողությունները, որ նա ունեցավ Կարլ Ֆրոչից պարտություն կրելուց հետո»,-Ուորդի խոսքերն է մեջբերում box-club.ru-ն:

Նա նշել է, որ մայիսի 14-ին Աբրահամի հետ մենամարտում 12 ռաունդ կլինի, և ինքն անհամբեր սպասում է այդ մենամարտին: