AM
17 May 2003 - 14:41 AMT

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Թբիլիսիում տեղի ունեցավ նորաստեղծ հայկական «Միմինո» («Բազե») ընկերության հիմնադիր համագումարը, որի պատվավոր նախագահ է ընտրվել Աջարիայի Ինքանվար Հանրապետության ղեկավար, «Վրաստանի վերածնունդ» կուսակցության նախագահ Ասլան Աբաշիձեն: Կազմակերպությունը իրեն իրավունք է վերապահում հանդես գալու Վրաստանի հայությունը միավորողի դերում: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, որոշ վրացահայ փորձագետներ գտնում են, որ իրականում հանդես գալով «Վրաստանի վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության եւ Միացյալ Վրաստանի շարժման հովանավորության ներքո, «Միմինոն» նոր պառակտում է մտցնելու երկրի հայերի մեջ: