«Ժողովրդի ձայն» Հասարակական կարծիքի հետազոտման ռուսաստանյան կենտրոնը հրապարակել է Ռուսաստանի առավել ազդեցիկ քաղաքական գործիչների հարյուրյակի ցուցակը: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի պատվերով Կենտրոնի կողմից անցկացված հարցումի արդյունքների համաձայն, ցուցակի 98-րդ տողը զբաղեցնում է Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության, ձեռներեցության եւ սեփականության հանձնաժողովի նախագահ Հովհաննես Օհանյանը, որը ԴԽ-ում ներկայացնում է Ռուսաստանի Կոմի-Պերմի ինքնավար մարզը: