IBF, WBC, WBA վարկածներով նախկին չեմպիոն, գերթեթև քաշային կարգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (35-3-1, 27 KO) ասել է, որ IBF վարկածով նախկին չեմպիոն կոլումբիացի Յոննի Պերեսին (20-1-1, 14 KO) հաղթելու է նոկաուտով: Թեթևագույն քաշային կարգի մենամարտը կայանալու է ապրիլի 24-ին Լոս Անջելեսում Nokia Theater-ում:
«Մարզումները շատ լավ են անցել, և ես համոզված եմ, որ նոկաուտի եմ ենթարկելու Պերեսին: Ես չեմ ուզում մենամարտի ելքը հանձնել մրցավարներին: Ես զգում եմ, որ հիմա ավելի ուժեղ եմ, քան երբևէ»,- Դարչինյանի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:
Մրցաշարի երկրորդ մենամարտում հանդիպելու են IBF վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն և Աբներ Մարեսը:






