Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը (Գերմանիա) գերմանական Մագդեբուրգ քաղաքում մամլո ասուլիսում հայտարարել է, որ հիանալի է պատրաստվել WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ մարտին, որը կայանալու է ապրիլի 9-ին:
«Ռոբերտը կկորցնի հանգիստը, մոտ օրերը ես նրան կտամ «քնաբեր», որի կարիքը նա շատ կունենա»,- Գևորի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:
Հայ բռնցքամարտիկի մրցակցին դա բոլորովին չի անհանգստացրել, և նա ասել է, որ չի վախենում Գևորի հետ մենամարտից. «Գևորը բռնցքամարտել է աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ, բայց նա չի զիջել նրանց: Ֆանտաստիկ պայքարը ճակատագրական է»:






