Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականն ապրիլի 7-ին մեկնեց Սալոնիկ (Հունաստան), որտեղ կմասնակցի Եվրոպայի Գավաթի խաղարկությանը: Այս առաջնությունում տատամի դուրս կգան ձյուդոիստներ 19 երկրներից:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, հավաքականի կազմում ելույթ կունենան 7 տղամարդ և 2 կին ձյուդոիստ: Հավաքականը գլխավորում է Տիգրան Բաբայանը, որին կօգնի Նաիրի Մովսեսյանը, Դավիթ Խիթարյանը մրցավար կլինի:
Ապրիլի 9-ին իրենց ելույթները կմեկնարկեն մինչև 55, 50, 66 և 73կգ քաշային կարգերի տղամարդ ձյուդոիստները, իսկ կանանցից` մինչև 63, 70, 78 և +78կգ մարզուհիները:






