Ապրիլի 12-ին Երևանում մեկնարկել է «Գագիկ Ծառուկյանի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են ավելի քան 130 բռնցքամարտիկներ 16 երկրներից: Հայաստանի հավաքականն ունի ամենաշատ ներկայացուցիչները:
Առաջին օրը 9 հայ բռնցքամարտիկներից հաջորդ փուլում պայքարելու են 4-ը. Հովհաննես Բոչովը (56 ք/կ) հաղթել է Բենյամին Միշալա Լակրային (Հնդկաստան), Հրայր Մաթևոսյանը` (մինչև 64 ք/կ) Անխել Խրիստոլային: Մինչև 64 ք/կ-ում հաղթանակ են տարել նաև Վոլոդյա Հայրապետյանը և Արթուր Քիրաջյանը: Նրանք պարտության են մատնել համապատասխանաբար Սերգեյ Ղարիբյանին (Հայաստան) և Ռուզապի Մազեդային (Իրան):
Ապրիլի 13-ի մենամարտերը սկսվել են Երևանի ժամանակով ժամը 12:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում:






