Ապրիլի 14-ին սամբոյի Հայաստանի հավաքականը մեկնելու է Չեխիա, որտեղ մինչև ապրիլի 18-ը տեղի է ունենալու պատանիների, երիտասարդների, աղջիկների շարքում Եվրոպայի առաջնություն:
Պատանիների և երիտասարդների շարքում առաջնությունում ելույթ են ունենալու 9 սամբիստներ, աղջիկների շարքում` 2, PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է Լևոն Հայրապետյանը, թիմի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանը: Չեխիա են ժամանելու նաև մարզիչներ Արևիկ Կարապետյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը:






