Կայացել է Վիկ Դարչինյանի և Յոննի Պերեսի մամլո ասուլիսը (Կոլումբիա), որոնք ապրիլի 24-ին հանդիպելու են թեթևագույն քաշային կարգի մրցաշարի շրջանակներում: Խաղարկվելու է թեթևագույն քաշային կարգում IBO չեմպիոնի տիտղոսը:
Հայ բռնցքամարտիկն ասել է, որ այդ մենամարտում նա ցուցադրելու է պայքարի նոր ոճ և նոկաուտի է ենթարկելու Յոննի Պերեսին: «Չեմ կարող ասել, թե որ ռաունդում Պերեսը կհեռանա: Միայն գիտեմ, որ վաղ թե ուշ ես կոչնչացնեմ նրան: Կարծես թե նա իր կարիերայի ընթացքում ոչ մի անգամ չի հայտնվել ռինգի հատակին, բայց ես իմ շատ մրցակիցներին խորը նոկաուտի եմ ենթարկել: Եվ ես դա նորից կանեմ»,- Դարչինյանի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:
Դարչինյանը նշել է, որ հարգում է իր մրցակցին և անձնական ոչ մի բան չունի նրա դեմ, քանի որ կոլումբիացին լավ բռնցքամարտիկ է:
«Ապրիլի 24-ը կարևոր տեղ ունի իմ բոլոր հայրենակիցների կյանքում, դա Հայոց ցեղասպանության օրն է: Ես ուզում եմ, որպեսզի բոլորը դիտեն այդ մարտը և զգան, թե որքան հիմնավորված եմ ես գործելու: Իմ ողջ թիմն այդ օրը հարգելու է 1915-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- ասել է Դարչինյանը:






