Ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի «Թայֆուն» ակումբում տեղի կունենա բռնցքամարտի երեկո: Երեկոյի գլխավոր մենամարտը կլինի Գենադի Մարտիրոսյանի (ՌԴ) մենամարտը Վալենտին Անտոնիո Օչոայի հետ (Արգենտինա):
WBO Europe գոտի ունեցող Մարտիրոսյանն այժմ գրավում է առաջին հորիզոնականը միջին քաշային կարգի բռնցքամարտիկների շրջանում: Այդ քաշային կարգում WBO գործող չեմպիոն է հանդիսանում ռուս բռնցքամարտիկ Դմիտրի Պիրոգը: Պիրոգ-Մարտիրոսյան հնարավոր հանդիպման մասին խոսակցությունները ժամանակ առ ժամանակ հայտնվում են մամուլում, հաղորդում է allboxing.ru-ն:






