AM
15 May 2003 - 18:21 AMT

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՊՐԵԼ ԱՅՍՕՐՎԱ ՕՐՈՎ` ՉՄՈՌԱՆԱԼՈՎ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այցով Երեւանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը Հայաստանին կոչ է արել ապրել այսօրվա օրով` չմոռանալով իր պատմությունը: Պատասխանելով այսօր Հայաստանի ֆրանսիական համալսարանում ելույթի ընթացքում հնչած` Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի դատապարտման հնարավորությանն առնչվող հարցին, ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ այսօր երկրներին պետք է միավորվել, այլ ոչ թե անջատվել: Նշենք, որ հանդիպման ընթացքում Ջորջ Ռոբերթսոնին շնորհվել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում` խաղաղության հաստատման գործընթացին գործուն աջակցության համար: