AM
16 Ապրիլ 2011 - 12:00 AMT

Երևանում ընթացող միջազգային առաջնությունում հաղթող են դարձել միայն հայ և ղազախ բռնցքամարտիկները

«Գագիկ Ծառուկյանի Գավաթ» բռնցքամարտի միջազգային առաջնությունում պարզ են դարձել նաև հաղթողները մնացած քաշային կարգերում: Մինչև 60կգ քաշային կարգում Վլադիմիր Սարուխանյանը 20:16 հաշվով պարտության մատնեց Գանի Ժայլաունովին (Ղազախստան): Մինչև 69կգ քաշային կարգում Սամվել Մաթևոսյանը հանդիպեց Սերիկ Սապիևի հետ (Ղազախստան), մրցակիցը մի քանի անգամ ուժեղ էր հայ բռնցքամարտիկից և 13:4 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Արթուր Խաչատրյանը (75կգ) իր ուժերը չափեց ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Գալզուլյայի հետ և 4 միավորի տարբերությամբ հաղթանակ տարավ` 18:14:

Ազատ Դավթյանը մինչև 91կգ քաշային կարգում եզրափակչում հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ Վասիլի Լևիտի հետ: Ղազախ բռնցքամարտիկը շատ ուժեղ էր և արդեն առաջին ռաունդում մենամարտն ավարտեց հօգուտ իրեն` 6:0:

Ծանր քաշայիններից եզրափակչում կրկին հանդիպեցին հայ և ղազախ մարզիկներ, սակայն այս անգամ ևս առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչը: Դեռևս առաջին ռաունդում Իվան Դիչկոն երկու անգամ հայ բռնցքամարտիկին նոկդաուն արեց և ժամանակից շուտ ավարտեց մենամարտը: