Այսօր հայ-ադրբեջանական սահմանում` Ղազախի եւ Իջեւանի միջեւ ընկած տարածքում տեղի է ունեցել Ադրբեջանից Հայաստանի քաղաքացու հայրենադարձություն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ԿԽՄԿ երեւանյան ներկայացուցչությունում, մինչ այդ նա հաստատել է ԿԽՄԿ պատվիրակներին հայրենիք վերադառնալու իր ցանկությունը: Աղբյուրի համաձայն, հայրենադարձվածը քաղաքացիական անձ է: