AM
15 May 2003 - 17:39 AMT

ՋԱՎԱԽՔՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԻԿԵՏ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ

Երեկ առավոտյան մոտ 150 հայ ուսանողներ Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանից պիկետ են կազմակերպել Բավրա բնակավայրի մոտ, որը գտնվում է վրացա-հայկական սահմանի Ջավախքի հատվածում: Ինչպես հաղորում է «Իմպուլս» ռադիոկայանը, նրանք պահանջում են վերացնել ներկայումս սահմանում գործող անձնագրային ռեժիմը: Մասնավորապես, ուսանողները բողոքում են վրացական օրենսդրության մի շարք կետերի դեմ, որոնք խոչընդոտներ են առաջացնում խորհրդային անձնագրեր ունեցող քաղաքացիների համար: Աղբյուրի համաձայն, մոտ 170.000 Ջավախքում բնակվող հայերի մեծամասնությունն առ այսօր չի ստացել նոր վրացական անձնագրեր: Ակցիայի կազմակերպիչները մտադիր են բողոքել այնքան ժամանակ, մինչեւ երկու երկրների իշխանությունները չբավարարեն իրենց պահանջը: