AM
21 Ապրիլ 2011 - 06:19 AMT

Ստամբուլում ավարտվեց ձյուդոյի 2011թ. Եվրոպայի առաջնության մասնակիցների հաստատագրումը

Ապրիլի 20-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտվեց ձյուդոյի 2011թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի վերջնական հաստատագրումը: Այսպիսով, առաջնությանը մասնակցում են 426 մասնակիցներ եվրոպական 45 երկրներից:

Ապրիլի 21-ին Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանն առաջին գոտեմարտը կանցկացնի Սլովակիան ներկայացնող Մատջազ Տռբովչի հետ, 66կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Նազարյանը կգոտեմարտի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Շերշանի հետ, իսկ Համբարձում Տոնոյանը` Լատվիան ներկայացնող Դենիս Կոզլովի հետ:

Աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնում է Գայանը Հարությունյանը 48 կգ, որը առաջին հանդիպումը կանցկացնի Բելգիան ներկայացնող Շառլինե Վան Սնիսկու հետ:

Ապրիլի 22-ին 73կգ քաշային կարգում Արտյոմ Բաղդասարյանը կգոտեմարտի Ռումինիան ներկայացնող Ադրիան Նիկոլաե Մերջեի հետ: Ապրիլի 23-ին 100կգ քաշային կարգը ներկայացնող Հակոբ Առաքելյանն առաջին հանդիպումը կանցկացնի Իսրայելը ներկայացնող Արիել Զեվիի հետ, հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: