Հայաստանը պետք է ամբողջությամբ փոխի իր տնտեսական քաղաքականությունը, գտնում է ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Ըստ նրա, չի կարելի փոխելով տնտեսական քաղաքականութունը մեկ կոնկրետ ոլորտում, հաջողության հասնել: Նա նշել է, որ Հայաստանում չկա տնտեսական զարգացում, իսկ լեռնահանքային արդյունաբերության աճը պայմանավորված է համաշխարհային գների աճով:
«Դժվար է խոսել տնտեսության մասին, քանի որ նորմալ տնտեսություն Հայաստանում չկա: Դժվար է խոսել նաև տնտեսական քաղաքականության մասին, քանի որ այն ևս բացակայում է»: Ըստ պատգամավորի, տնտեսության համար ամենակարևորը կանխատեսելիությունն է, ինչը պակասում է Հայաստանի տնտեսությանը: Նռանյանը գտնում է, որ միակ առաջընթացն այն է, որ կառավարությունն ինքն է սկսել խոսել առկա խնդիրների մասին, և « դա այն դեպքում, երբ կառավարության գլխավոր տարբերությունն ընդդիմությունից խնդիրների լուծումն է»:
Նռանյանը նշել, է, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին ցուցանիշները զրոյական աճի մասին, նախորդ տարվա համեմատ, վկայում են այն մասին, որ նույնիսկ բյուջետային ցուցանիշների կատարման դեպքում, ՀՆԱ-ն 2011 թվականին դոլարային համարժեքով 16-20 տոկոս անկում կգրանցի:






