AM
15 May 2003 - 15:14 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԱՐԺԵ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՆԱՏՕ-Ի ՎՐԱ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դեռեւս չարժե հույս դնել ՆԱՏՕ-ի վրա: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նման կարծիք է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքեզը: Նրա խոսքերով, գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք արդեն զբաղվում են այդ հարցով, մասնավորապես, ԵԱՀԿ-ն, որը վերջին ժամանակներս «նոր մշակումներ» է ուսումնասիրում այդ հարցի առնչությամբ: Միեւնույն ժամանակ, թուրք դիվանագետը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի ներկայիս այցը Հարավային Կովկաս ամենանշանակալիցն է այդ տարածաշրջանի երկրների համար: