AM
22 Ապրիլ 2011 - 12:08 AMT

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում անհաջող է հանդես եկել Արտյոմ Բաղդասարյանը

Ստամբուլում շարունակվում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է 426 մարզիկ 45 երկրներից:

Առաջնության երկրորդ օրը հայ մարզիկներից ելույթ ունեցավ Արտյոմ Բաղդասարյանը մինչև 73կգ քաշային կարգում: Նա 1/16 եզրափակչում հաղթեց Ադրիան Նիկոլաե Մերջեին (Ռումինիա), սակայն հաջորդ փուլում զիջել է Ամբակո Ավալիանիին (Վրաստան) և դուրս է մնացել հետագա պայքարից:

Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը մինչև 100 կգ քաշային կարգում Հակոբ Առաքելյանը հանդես կգա ապրիլի 23-ին՝ մենամարտելով իսրայելցի Արիել Զեվիի հետ: